''Վատ'' խոլեստերինի իջեցման յուրօրինակ դեղորայքի կլինիկական փորձարկման առաջին փուլն ավարտվեց: Փորձարկումներն ապացուցեցին, որ սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգի առջև կանգնած մարդկանց բուժման համար դեղորայքն արդյունավետ է ու անվտանգ:

Կլինիկական փորձարկումները տևել են 24 շաբաթ՝ 103 կամավորի մասնակցությամբ:

Ութ շաբաթ անց մասնակիցներից երեք քառորդի մոտ խոլեստերինն ավելի ցածր էր՝ 70մգ մեկ դեցիլիտր արյան համար: Ինչ վերաբերում է դեղորայքի կողմնակի ազդեցություններին, ապա մարդկանց որոշակի տոկոսի մոտ զարգանում էին վարակիչ հիվանդություններ, այդ թվում՝ ռինոֆարինգիտ, գրիպ և սուր շնչառական վարակներ:

Փորձարկումները դեռ շարունակվում են, և գիտնականները հույս ունեն, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա: