Քլոե Քարդաշյանը երեկոյան սեքսուալ զգեստով այցելել է Target խանութ։ Խանութ այցելելու համար նման տարօրինակ հանդերձանք ընտրելու պատճառն իր ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշին աջակցելն էր։
39-ամյա Քլոեն, ասես, կարմիր գորգի համար հագնված լիներ: Նա Instagram-ի իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել միջոցառումից՝ հրահրելով մեկնաբանությունների տարափ։
Ոմանք կարծում են, որ նրա տեսքը չափազանց գլամուրային է խանութ այցելելու համար, նույնիսկ եթե հատուկ առիթ կա այնտեղ: Instagram-ի հետեւորդներից մեկը ծաղրել է Քլոեին. «Մի՞թե մենք հենց այս տեսքով գնումներ չենք կատարոււմ Target-ից»: Մեկ ուրիշը հետաքրքրվել է՝ «Տարօրինակ կնայվե՞ր, եթե Target գնայի գլամուրային զգեստով եւ բարձրակրունկներով»: