Բիանկա Սենսորին իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ Լոս Անջելեսի Chateau Marmont ռեստորան այցելելու համար ընտրել է հերթական «մերկ հանդերձանք»։
29-ամյա Բիանկան ռեստորան է ժամանել մարմնագույն սթրինգով եւ նույն գույնի կիպ տոպով։ Մինիմալիստական տեսքը նա ամբողջացրել է շագանակագույն գլխարկով եւ դասական ոճի սեւ բարձրակրունկներով։
Քանյեն հագել է սեւ հուդի եւ համապատասխան տաբատ։
Սակայն նկատում ենք, որ համեմատած նրա վերջին օրերի հանդեձանքի հետ, այս անգամ նրա կերպարը կարելի է անվանել «համեստ»։
Ավելի վաղ Բիանկան Լոս Անջելեսի սոլյարիի սրահ գնալիս հագել էր ամբողջովին թափանցիկ ցանցային տոպ, իհարկե առանց կրծկալի, եւ բռնցքամարտիկի շորտեր:
Կալիֆորնիայի օրենսդրության համաձայն, նրա բացահայտ կերպարները կարող են համարվել անպարկեշտ: Կալիֆորնիայի Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սեփական սեռական օրգանները կամ մարմինը հասարակական վայրում կամ որեւէ այլ տեղ գիտակցաբար մերկացնելը: Առավելագույն պատիժը վեց ամիս ազատազրկումն է, մինչեւ 1000 դոլար տուգանքը եւ առնվազն տասը տարով որպես սեռական հանցագործի պարտադիր գրանցումը: