Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, երեկ՝ հուլիսի 4-ին, դարձել է 4 տարեկան։ Այս առթիվ Արփին Instagram-ում իրենց ընտանեկան լուսանկարներն է տեղադրել։ Ֆոտոշարքում ամուսինները փոքրիկ Ռոբերտի հետ գեղեցիկ ժամանցն են վայելում ծովափին։
Посмотреть эту публикацию в Instagram
Արփին ցանցավոր սեւ զգեստով է, Միհրանը եւս ամբոսղջական սեւ լուքով է՝ սեւ շապիկ եւ ջինսե տաբատ, իսկ Ռոբերտը՝ սպիտակ վերնաշապիկով եւ սեւ տաբատով, զբոսնում է ծնողների կողքին։
«Շնորհավոր տարեդարձդ, մեր երջանկություն»,-հրապարակումը մակագրել է Արփին։