Վիտիլիգո մաշկային հիվանդությամբ ամենահայտնի սուպերմոդելը՝ Վիննի Հարլոուն, ծննդյան տարեդարձը տպավորիչ կերպով է նշել: Լուսանկարներով նա կիսվել է ինստագրամյան իր էջում:
Կանադացի սուպերմոդելը նշել է իր 26-ամյակը: Դրա համար աղջիկն ընկերների հետ մեկնել է մեքսիկական հյուրանոցներից մեկը Nobu Los Cabos-ը:
Սուպերմոդելը նկարահանվել է լողավազանում՝ գունավոր բիկինիով: Կերպարը նա ամբողջացրել է մեծ թևնոցներով և աֆրիկյան հյուսքով: