Լեդի Գագան նշանվել է իր վաղեմի ընկերոջ՝ տեխնոլոգիական ձեռներեց Մայքլ Պոլանսկու հետ։
38-ամյա փոփ աստղը 46-ամյա գործարարին անվանել է «փեսացու» TikTok-ի տեսանյութում, որը հրապարակել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը։
Զույգն այժմ Փարիզում է, որտեղ երգչուհին ելույթ է ունեցել Օլիմպիադայի բացման արարողությանը։
Գագան կրել է Team USA-ի սպիտակ բաճկոն և սև Oakley ակնոցներ, երբ Պոլանսկիին ներկայացրել է Ֆրանսիայի վարչապետին՝ լողի մրցաշարին հետեւելիս:
Այս ամսվա սկզբին երգչուհին Լաս Վեգասում իր վերջին ելույթներից մեկը նվիրել է Պոլանսկիին։