Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Գրիգորի Լեպսը նոր լուսանկար է հրապարակել իր 18-ամյա հարսնացուի հետ։ Նա հանգստի է մեկնել Թուրքիա՝ Բոդրում հանգստավայր, որտեղ միացել է իր 18-ամյա հարսնացու Ավրորային և նրա մորը՝ Տատյանային։

"Ամեն ինչ լավ է։ Եկեք հանգստանանք։ Նույնը մաղթում ենք ձեզ», - այսպես է մակագրել  լուսանկարը երաժիշտը։

Բոդրումում Լեպսն ու նրա ուղեկիցները տեղավորվել են նորաձև հինգ աստղանի հյուրանոցում, որտեղ գիշերակացի արժեքը սկսվում է 2,5 հազար եվրոյից։