Ամերիկացի դերասանուհի Հոլի Բերին հանրությանը կրկին ուրախացրել է գայթկաղիչ լուսանկարով: 53-ամյա դերասանուհին հրաշալի կազմվածք ունի, որը հաճախ է ցուցադրում սոցիալական ցանցերում:

Առաջին սեւամորթ դերասանուհին, որն «Օսկար» մրցանակի է արժանացել, նոր լուսանկարում պատկերված է լողավազանի մոտ: Նա սեւ լողաազգեստ է կրում, որը պատրաստված է թափանցիկ գործվածքից: Կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկը:

Լուսանկարի մեկնաբանություններում Հոլի Բերին խոսել է այն մասին, թե երբեմն որքան կարեւոր է միայնակ լինել ինքդ քեզ հետ: «Պետք է կտրվես կեղտից, մաքրես մտքերդ եւ վայելես ժամանակը, որն անցկացնում ես ինքդ քեզ հետ»,- Instagram-յան էջում գրել է Հոլին:

Երկրպագուները համաձայնել են Հոլիի հետ: «Լավ խորհուրդ է», «Դուք իրավացի եք», «ես պետք է հիշեմ սա: Հոգեկան առողջությունն առանցքային է: Սիրում եմ քեզ, Հոլի», «Կրակ»,- գրել են նրանք:  

Հոլի Բերին մշտապես հետեւում է կազմվածքին ու առողջությանը: Նրա մարզիչը՝ Փիթեր Լի Թոմասը, Spy.com ամերիկյան պորտալին տված հարցազրույցի ընթացքում պատմել էր առողջ կենսակերպի պահպանման հիմնական կանոնների մասին: Դրանց շարքում են մեծ քանակով մաքուրի ջրի օգտագործում, շաքար պարունակող մթերքի եւ քաղցր, գազավորված ըմպելիքի բացառում, շաբաթվա ընթացքում մեկ բեռնաթափման օր: Թոմասը խորհուրդ է տալիս ձեզ շրջապատել համախոհներով, որոնք կաջակցեն նախանշված ճանապարհից շեղվելու ցանկության դեպքում:

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Instagram

 

 

 

 

 

 

NEWS.am STYLE