Ամերիկացի դերասանուհի Թերի Հեթչերը, որն առավել հայտնի է «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալից Սյուզան Մայերի դերով, Instagram-ի իր էջում բիկինիով լուսանկար է հրապարակել: Լուսանկարում 55-ամյա Հեթչերը շագանակագույն առանձին լողազգեստով կանգնած է դեմքով դեպի տեսախցիկը և ցուցադրում է մարզված մարմինը: Դերասանուհին նաև մանրամասն պատմել է իր սպորտային ռեժիմի մասին և նշել է, որ լուսանկարում առանց դիմահարդարման է և այն ֆոտոշոփի ենթարկված չէ:
Հրապարակումն ավելի քան 30 հազար լայք է հավաքել. երկրպագուներին զարմացրել է հայտնիի երիտասարդությունն ու սլացիկ կառուցվածքը: Մեկնաբանություններում նրանք նշել են, որ դերասանուհին ոգեշնչում է նրանց, ովքեր անդեն 50-ն անց են: