Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակ»՝ բրազիլացի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն հրապարակել է մերկ լուսանկար և հիացրել երկրպագուներին: Լուսանկարը հայտնվել է նրա Instagram-օգտահաշվում:

 

Կադրում 39-ամյա Ամբրոսիոն կեցվածք է ընդունել ծածկոցի վրա, որը փռել են խոտերի վրա: Մոդելին լուսանկարել են առանց հագուստի կիսապառկած, Ամբրոսիոն մերկ կուրծքը ծածկել է ձեռքով: Բացի դրանից, նրա մարմինը մասամբ ծածկում է կողքին ընկած ծաղիկը:

Լուսանկարի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Մաթ Աբադն է (Mat Abad):