32-ամյա շվեդ թոփ-մոդել, Victoria's Secret-ի հրեշտակ Էլզա Հոսը Instagram-ում կիսվել է լուսանկարներով, որոնցում պատկերված է իր յոթ ամսական դստեր հետ` պատուհանի մոտ, որից բացվում է Նյու Յորքի համայնապատկերը: Շիկահերը լուսանկարին կից գրել է, որ այս քաղաքում է սիրահարվել իր աղջկա հորը՝ գործարար Թոմ Դեյլիին: Միեւնույն ժամանակ, մոդելն ու փոքրիկը նկարներում ամբողջովին մերկ են հայտնվել:
Այնուամենայնիվ, Էլզան շուտով ստիպված է եղել պատասխանել այն քննադատներին, ովքեր կադրերը համեմատել են մանկական պոռնոգրաֆիայի տարածման հետ: Մոդելը նշել է, որ սա մոր և երեխայի սովորական ֆոտոշարք է, և չի պատրաստվում հարմարվել «հիվանդ մարդկանց» կարծիքի հետ: Այնուամենայնիվ, նկարներն անհետացել են նրա էջից:
«Եթե համացանցում ինչ-որ հիվանդ մարդ կարծում է, որ սա պոռնո է, ապա դա այդ անձի խնդիրն է, այլ ոչ թե իմը: Ես հրաժարվում եմ համակերպվել համացանցում հիվանդ մարդկանց կարծիքների հետ կամ վախենալ նրանցից: <...> Երբեք տարօրինակ չեմ զգացել մերկ լինելուց: Եթե երեխա ունեք, մերկությունը առօրյա կյանքի մի մասն է: Այս լուսանկարում գեղեցիկ պահ է, որը որսացել է իմ սիրելին: Եթե կարծում եք, որ սա պոռնո է կամ դրա գովազդ, ապա ամոթ ձեզ, այլ ոչ թե ինձ»,- գրել է մոդելը:
Մոդելը բացատրել է, որ մարդու մարմնի մեջ ամոթալի բան չի տեսնում եւ մեծացել է այնտեղ, որտեղ ուշադրություն չեն դարձրել այլ մարդկանց մերկությանը, գրում է People-ը: Նա նաև նշել է, որ օգտատերերը չպետք է անհանգստանան դստեր անվտանգության համար: «Նա այնտեղ է, որտեղ պատկանում է, բառացիորեն մերկ ձեռքերում»,- եզրափակել է Էլզան: