Շվեդ մոդել Էլզա Հոսկը՝ Victoria's Secret ապրանքանիշի «հրեշտակներից» մեկը, որոշել է ցույց տալ, որ կորոնավիրուսն առիթ չէ հրաժարվել գեղեցիկ ու վառ ամեն բանից եւ որոշել է լողափին լուսանկարվել բիկինիով։ Լուսանկարների շարքը հայտնվել է նրա Instagram-յան էջում։
31-ամյա աստղը կադրում վարդագույն ու կապույտ բծերով պրինտով զարդարված լողազգեստ է կրում. Հոսկը կերպարն ամբողջացրել է մետաքսե շալով, որը կապել է գլխին։
«Եկեք շարունակենք փոխվել, հոգ տանել, սովորել ու սիրել միմյանց եւ մեր կյանքը, մոլորակն ու Երկրիրը»,- հրապարակումը, որվ 292 հազար լայք է հավաքել, մեկնաբանել է նա։
«Հիասքանչ հրեշտակ», «Շատ գեղեցիկ լողազգեստ», «Շլացուցիչ», «Դու անհավանական մարմին ունես», «Իդեալական տեսք ունես»,- մեկնաբանել են հետեւորդները։