Ճապոնական շքեղ ապրանքանիշը պատրաստվում է նոր՝ V-8 սուպերքարը թողարկել արդեն 2026 թվականին: Մեքենան մայր ընկերության՝ Toyota-ի ռազմավարության մի մասն է, որն ուղղված է մրցարշավային մեքենաների վրա հիմնված փողոցային օրինական մեքենաներ մշակելուն, հայտնում է Autocar-ը։
Նոր մոդելը հիմնված կլինի GR GT3 կոնցեպտի վրա, որը Toyota-ն ներկայացրել է 2022 թվականին: Ավտոարտադրողի սպորտային Gazoo Racing-ը (GR) նկատվել է Բելգիայի վազքուղիներից մեկում՝ մեքենայի նախատիպը փորձարկելիս, եւ նախնական տվալներով պատրաստ կլինի մինչեւ 2024 թվականը:
Բրիտանական հրատարակության տվյալներով՝ արտադրական տարբերակը կրելու է Lexus-ի տարբերանշանը եւ կարող է կոչվել LFR։ Toyota GR-ի փորձարկած նախատիպը շատ քողարկված էր, սակայն դրա դիրքն ու պրոֆիլը նման են GR GT3 կոնցեպտին: