Երգչուհի Սիրուշոն, որ բարձր ջերմությամբ օրեր առաջ ելույթ էր ունեցել փառատոներից մեկի ժամանակ, գրում է.
«Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր, որից դեռ չեմ վերականգնվել:
Ես ինձ համար պարզեցի, որ ունակ եմ նույնիսկ թոքաբորբով անկողնուց վեր կենալ ու ելույթ ունենալ: Դուք էլ ձեզ համար պետք է պարզեք, որ ինձ նայելով երբեք չեք կարող կռահել, թե ինչով եմ այդ պահին անցնում, նայած որ այս տարիների ընթացքում այնքան եմ սովորել ամենամտահոգ ու դժվար պահերին անգամ աշխատել ու դա սիրով անել, որ սա էլ խոչընդոտ չէր։
Իսկ դուուուք, դուք կարողանո՞ւմ եք այնպես գրկաբաց ընդունել, որ մարդ մոռանա ամենինչ ու հասկանա, որ արժեր ուժ գտնել ու գալ, ուժ գտնել ու ստեղծել..ու այդպես շարունակ:
Շուտով կվերականգնվեմ , վերադառնամ աշխատանքի ու հերթով սկսեմ ցույց տալ, թե այս ընթացքում ինչեր ենք արել ու անում»։