Ամերիկյան դերասան Նիք Քենոնը բացատրել է, թե ինչու է 10 մլն դոլարով ապահովագրել իր ամորձիները:

Entertainment Tonight-ի հարցազրույցում 12 երեխաների հայրը հայտնել է, որ ստիպված է եղել ապահովագրել իր «ամենաարժեքավոր ակտիվները»։ «Որովհետեւ դուք լսել եք այն մասին, որ տարբեր հանրահայտ մարդիկ ապահովագրում են իրենց ոտքերը... ուստի ես մտածեցի. «Դե, ես պետք է ապահովագրեմ իմ մարմնի ամենաարժեքավոր մասը»։

1987թ. Մերի Հարթը Entertainment Tonight-ից ապահովագրել էր իր ոտքերը՝ յուրաքանչյուրը 1 մլն դոլարով։

Նիքը հավաստիացրել է, որ չի նախատեսում էլի երեխաներ ունենալ առաջիկայում, բայց «հետեւում է, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ ինչ-որ բան այնպես չընթանա»։