Բրիտանուհի Էնյա Բրենանը երկու տարի շարունակ մազերը շամպունով չի լվանում, իսկ մազերը դադարել են կեղտոտվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հյուսիսային Լոնդոնից ադմինիստրատորն աստիճանաբար դադարեցրել է իր մազերը լվանալու միջոցներ օգտագործել։ Աղջիկը սկզբում ալարում էր մազերը պարբերաբար լվանալ, իսկ հետո որոշեց իր մազերին «սովորեցնել» մաքուր մնալ առանց շամպունի։
Բրենանի խոսքով՝ ինքը սկսել է իր մազերը գնալով ավելի քիչ լվանալ։ «Երբ հասա երկու շաբաթին, մազերս յուղոտվեցին մեկ-երկու օրով, և ես պարզապես չոր շամպուն օգտագործեցի», - ասում է նա: Բեկումնային պահը երեք ամսվա նշաձողն էր։ Դրանից հետո, ըստ նրա, մազերը ընդհանրապես դադարել են յուղոտվել։
«Մինչ այդ, պահեր են եղել, երբ թեփ էի ունենում, բայց ես այն պարզապես լվանում էի ջրով։ Հիմա գլխի վրա գրգռվածություն չունեմ, չնայած երբ մազերս լվանում էի շամպունով, անընդհատ թեփ էր հայտնվում»,- ասում է Էնյա Բրենանը։
Այժմ աղջիկը շաբաթը երկու անգամ մազերը ողողում է ջրով, երբեմն ավելի հաճախ՝ սպորտի պատճառով։ Վարսահարդարները կարծում են, որ Բրենանի մազերի վիճակը լավ է։
«Ես հաճախում եմ տարբեր սրահներ, և վարսահարդարները միշտ ասում են, որ մազերս փայլուն են և առողջ։ Նրանք երբեք շատ չեն կտրում, որովհետև ես ճյուղավորված ծայրեր չունեմ»,- ասում է նա։