Մեծ Բրիտանյիայի Բրեդֆորդ քաղաքում բնակվող 30-ամյա Լոուրայ Լին միայն վերջերս է հասկացել, թե ինչն է պակասում իրեն կյանքում, գրում է Daily Star-ը:

 

Աղջիկը դպրոցական տարիքից հետաքրքրվել է դիմահարդարմամբ և իրեն հատկապես հետաքրքրել է ճապոնական գյարու ոճը, որին հատուկ է վառ դիմահարդարումը և աքսեսուարների առատությունը:

Եվ երկու տարի առաջ մի օր Լոուրայն իր ամողջ մարմինը կապույտ գույն է ներկել և հասկացել, որ գտել է իր իդեալը: Այդ ժամանակվանից ի վեր նա իր ամեն օրն սկսում է վերափոխմամբ:

Աղջիկն իրեն համարում է այլմոլորակային հրեշ և երազում է ընդմիշտ այդպիսին մնալ:

Լոուրեյը նաև ընկեր ունի, ում հետ հանդիպում է արդեն 10 տարի: Տղան աջակցում է սիրելիին ամեն ինչում և նույնիսկ ինքն է դիմահարդարվում, սակայն ոչ այնքան շատ, որքան Լոուրեյը: