Իվանկա Թրամփը նոր տեսանյութում ցուցադրել է իր անհավանական մկանները՝ մեջքի սքվոտ կատարելիս։
Նախկին նախագահի դուստրը մարզումներ է իրականացրել մարզասրահում իր անձնական մարզիչ Սենդի Բրոքմանի հետ, ով ամենահայտնի աստղերին լավագույն կազմվածքի է բերում:
Շիկահեր գեղեցկուհին ապշեցուցիչ տեսք ուներ, նա կրում էր մոխրագույն լեգինսներ և համապատասխան մոխրագույն սպորտային տոպ: Նա մարզիչի հասցեին գովասանքներ է շռայլել՝ իր կատարյալ կազմվածքի համար:
Իվանկան ավելի վաղ «My Morning Routine»-ին ասել էր, որ դեռահաս տարիքից բարեկազմ է, բայց աշխատում է կազմվածքը պահպանելու ուղղությամբ: Նա նշել է, որ իր օրը սկսում է մի մեծ բաժակ կիտրոնի ջրով, իսկ հետո խմում է «մեծ բաժակով սուրճ»: