Plus-size մոդել Էշլի Գրեմը լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել լողազգեստով։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
35-ամյա Էշլի Գրեմը զբոսանավի վրա հանգստի ժամանակ լուսանկարվել է կարմիր բիկինիով։ Մոդելը ցուցադրել է կազմվածքը՝ չթաքցնելով ցելյուլիտն ու անհարթությունները։ Տեսախցիկի առաջ նա կեցվածք է ընդունել առանց դիմահարդարման։
Էշլի Գրեմը երեք երեխա ունի։ 2020 թվականին ծնվեց մոդելի առաջին զավակը, իսկ արդեն 2021 թվականի հուլիսին երկրպագուներին տեղեկացրեց նոր հղիության մասին։ 2022 թվականի հունվարի 7-ին Գրեմը երկվորյակներ ունեցավ։ Չնայած այն հանգամանքին, որ ծննդաբերությունը դժվար էր, ընդամենը երեք ամիս անց Էշլին վերադարձավ ակտիվ աշխատանքի։ Մոդելը պարբերաբար քարոզում է բոդի պոզիտիվության եւ ֆեմինիզմի գաղափարները։
Plus-size մոդելն ակտիվորեն վերականգնվում է ծննդաբերությունից հետո։ Ինչպես խոստովանել է մոդելը, իր իմունիտետը շատ է ընկել, եւ այժմ նա պարբերաբար այցելում է գեղեցկության սրահներ եւ կոսմետոլոգների՝ մաշկը բուժելու համար։