
Ամերիկացի գործարար եւ ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգի բաժանորդների հետ կիսվել է Իտալիայում հանգստի ժամանակ արված նոր ֆոտոշարքով։
Հրապարակված լուսանկարներում 42-ամյա Քիմ Քարդաշյանը կեցվածք է ընդունել ոսկեգույն մինի լողազգեստով, որը բաղկացած է եռանկյունաձեւ կրծկալից եւ ցածր գոտկատեղով բիկինիով։ «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղի մազերն արձակված են, նախապատվությունը տվել է վառ շպարին՝ շեշտը դնելով աչքերի վրա։
«Գիշերային լող Ապուլիայում», - հրապարակումը մակագրել է նա։
Քիմ Քարդաշյանի գրառումն ընդամենը մի քանի ժամում հավաքել է ավելի քան երեք միլիոն լայք ու տասնյակ հազարավոր ոգեւորված մեկնաբանություններ։
«Նման է Բարբիի», «Շատ կրքոտ մայրիկ», «Շքեղ կազմվածք», «Անիրական գեղեցկություն», «Հիասքանչ»,- գրառմանը կից գրել են օգտատերերը։