32-ամյա մոդել եւ High/Low With Emrata փոդքասթի հաղորդավար Էմիլի Ռատակովսկին նկարահանվել է իր սեփական Inamorata ապրանքանիշի նոր գովազդային արշավում։ Լուսանկարներով նա կիսվել է սոցիալական ցանցերի իր էջում։

366518335_3815075215387377_2676730004338776984_n-pic_32ratio_900x600-900x600-39057.jpg (84 KB)

Աստղը կեցվածք է ընդունել սպիտակ լողազգեստով, որը բաղկացած է կրծկալից եւ ցածր ձեւվածքի բիկինիից: Մոդելը ցուցադրել է սպորտային կազմվածքը՝ ռելիեֆային պրեսով։

«Շքեղ մարմին», «Դուք զարմանալի տեսք ունեք», «Աշխարհի ամենագեղեցիկ մոդելը», «Կատարյալ կազմվածք», - գրել են մոդելի երկրպագուները գրառման մեկնաբանություններում։