Մոդել Էմիլի Ռատակովսկին նկարահանվել է ռեփեր Թրևիս Սքոթի նոր տեսահոլովակում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
32-ամյա մոդելը ներկայացել է սև ներքնազգեստի հավաքածուով։ Արծաթե վզնոցը լրացրել է մոդելի գայթակղիչ տեսքը: Կադրերում Էմիլի Ռատակովսկին կեցվածք է ընդունել անկողնու վրա։
2018 թվականի փետրվարին Էմիլի Ռատակովսկին ամուսնացավ պրոդյուսեր Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ մի քանի ամիս հանդիպելուց հետո։ 2021-ին լույս աշխարհ եկավ հայտնիների որդին, ում անվանեցին Սիլվեստր։
2022 թվականի հուլիսին Էմիլի Ռատակովսկին բաժանվեց ամուսնուց։ Ամուսնալուծության պատճառ էր հանդիսացել պրոդյուսերի դավաճանությունը։