29-ամյա Էմիլի Ռատակովսկին իր հետեւորդներին ցույց է տվել, թե ինչ տեսք ունի նրա մարմինը։ Մոդելն առանց ներքնազգեստի լուսանկարվել է հայելու առջեւ։ Կադրում աստղը կրում է գունավոր գիշերազգեստ, որի վերեւի հատվածը նա բարձրացրել է։ Այդ կերպ նկատվել է նրա բարակ գոտկատեղը։ Երկրպագուները նշել են, որ Էմիլին իդեալական մարմին ունի և չի երեւում, որ նա բոլորովին վերջերս է ծննդաբերել։
Ի դեպ, Ռատակովսկին մայրության առաջին օրերից չի ամաչում փոքրիկի հետ կադրեր ցուցադրել հանրությանը։ Նա նույնիսկ երեխային կրծքով կերակրելիս է լուսանկար հրապարակել։ «Սլայը լույս աշխարհ է եկել իմ կյանքի ամենաիրական, գեղեցիկ ու սիրով լեցուն առավոտյան», - գրել է նա փոքրիկի ծննդյան մասին: