Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հետևորդների հետ կիսվել է ամուսնու՝ Բեն Աֆլեքի անկեղծ նկարով։ Համապատասխան լուսանկարը աստղը տեղադրել է Instagram-ի իր օգտահաշվում ։

Ջենիֆեր Լոպեսը անսովոր կերպով է շնորհավորել ամուսնուն՝ Բեն Աֆլեքին՝ Հայրերի օրվա կապակցությամբ։ Երգչուհին դերասանի մասնակցությամբ լուսանկարների շարք է հրապարակել, այդ թվում՝ անկեղծ կադր լոգարանից, որում 50-ամյա Բեն Աֆլեքը կիսամերկ կեցվածք է ընդունել հայելու առաջ՝ ցուցադրելով իր մարմինը։ Այլ կադրերում Լոպեսը ցույց է տվել ամուսնուն աշխատավայրում, ինչպես նաև կիսվել մեքենայում արված համատեղ սելֆիով։

«Շնորհավոր Հայրերի օրը, հայրիկ: Եվ շնորհավոր Հայրերի օրը բոլոր հիանալի հայրիկներին: Մենք սիրում և գնահատում ենք ձեզ ավելին, քան դուք կարող եք պատկերացնել», - գրել է աստղը:

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են 2022 թվականի հուլիսին՝ առաջին նշանադրությունից 20 տարի անց։