Երկրպագուները շունչը պահած դիտել են Ջենիֆեր Լոպեսի և Շակիրայի հմայիչ ելույթը Super Bowl 2020-ում։ Սակայն իրենք՝ երգչուհիները, չափազանց դժգոհ էին այն փաստից, որ Super Bowl-ի կազմակերպիչները որոշել են նրանց նույն բեմ բարձրացնել։ Անսպասելի է, այնպես չէ՞։ Ի վերջո, երկու հայտնիների երաժշտական համարը բոլորին այնքան անթերի ու օրգանական թվաց։ Halftime-ի նոր վավերագրական ֆիլմը ցուցադրել է շոուի նախապատրաստական հատվածներ, որտեղ Ջեյ Լոն չի վարանել արտահայտել իր տարակուսանքը, գրում է Harpersbazaar ամսագիրը։

Միանգամից երկու երգչուհիների ելույթը ամենավատ գաղափարն էր աշխարհում: Մենք չենք կարող պարզապես պարել և ցատկել բեմին: Մեզ համար կարևոր է մեր ուղերձը հասցնել մարդկանց։ Բայց ինչպե՞ս դա անել 12 րոպեում։ Եթե կազմակերպիչները որոշել էին մեզ երկուսիս բեմ բարձրացնել, պետք է մեզ առնվազն 20 րոպե տային։ Նրանք ստիպված էին դա անել», - վրդովվել է աստղը:

 
 
 

Պարզվել է նաև, որ շոուի կազմակերպիչները վերջին պահին մերժել են Ջենիֆեր Լոպեսի՝ դստերը՝ Էմմային բեմի վրա «վանդակի մեջ դնելու» գաղափարը։ Այս ժեստով արտիստը ցանկացել էր ուշադրություն հրավիրել միգրանտ երեխաներին ծնողներից բաժանելու և կալանավայրերում պահելու խնդրի վրա։

Super Bowl-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել երգչուհու սկանդալային հայտարարությունները։