Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսը DSW գովազդային արշավին ներկայացել է էպիտաժային կերպարով և զարմացրել երկրպագուներին: Լուսանկարներները հայտնվել են Ինստագրամում:
Ջեյ Լոն հանդես է եկել սև ճտքավոր կոշիկներով՝ նույն գույնի բոդիով և երկար ցանցով՝ զարդարված փայլուն քարերով: Նա իր կերպարը լրացրել է վարդագույն մազերով և սև գլխարկով:
Ջենիֆերը դիմահարդարվել է «սմոքի այս» ոճով, իսկ փարթամ շրթունքների համար ընտրել շագանակագույն շրթներկ: