Օրերս Լոս Անջելեսում կայացել է Ջենիֆեր Լոպեսի համերգը, որտեղ երգչուհին դուետ է կատարել իր 14-ամյա դստեր՝ Էմմայի հետ և նրան ներկայացրել՝ որպես ոչ բինար մարդ, գրում է Spletnik-ը։
Ջենիֆերը Էմմայի ինքնորոշման մասին ամպագոռգոռ հայտարարություններ չի արել, սակայն նրան բեմ հրավիրելիս օգտագործել է «նրանք / նրանց» դերանունները։
«Ես անընդհատ խնդրում եմ «նրանց» երգել ինձ հետ, բայց «նրանք» միշտ մերժում են, ուստի սա հատուկ առիթ է: «Նրանք» շատ-շատ զբաղված են։ Բայց ես «նրանց» համոզեցի, դա ինձ վրա թանկ նստեց։ Բայց «նրանք» արժանի են յուրաքանչյուր կոպեկին, քանի որ «նրանք» դուետի իմ սիրելի գործընկերներն են:
Նման կատարումից հետո Էմման բեմ է դուրս եկել վարդագույն հանդերձանքով և ծիածանագույն խոսափողով, ինչը հանդիսատեսին կասկածի տեղիք է տվել, որ դա որոշակի ինֆորմացիայի արտահոսք է։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը երկու երեխա ունի նախկին ամուսնուց՝ Մարկ Էնթոնիից՝ Էմման և Մաքսը, նրանք երկվորյակներ են։
Էմման նախկինում զուգերգով հանդես է եկել մոր հետ 2020 թվականին Super Bowl-ում։ Հետո նա բեմ է բարձրացել զգեստով ու հաճախակի կրել դրանք առօրյա կյանքում։ Սակայն վերջին երկու տարիների ընթացքում Էմմայի ոճը փոխվել է, նա կարճ կտրել է մազերը և սկսել նախընտրել գենդերային չեզոք հագուստ։