Վերջերս տված հարցազրույցներից մեկում Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ տարիքի հետ ավելի շատ է հետևում իր ռեժիմին և այն բաներին, որոնք օգտագործում է:
Հետևելով Ջենիֆեր Լոպեսի կյանքի ռիթմին ու ոճին՝ դժվար է պատկերացնել, որ այս հանրահայտ աստղը չի ծխում և ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում: Միայն թե դա իրոք այդպես է: Իր գեղեցկության գաղտնիքների մասին US Weekly հանդեսին պատմելիս, Ջեյ Լոն խոստովանել է, որ վնասակար սովորություններ չունի:
«Ես չեմ խմում, չեմ ծխում, կոֆեին չեմ օգտագործում: Երբ դու մեծանում ես, մաշկդ սկսում է վնասվել»,- ասել է Լոպեսն ու հավելել, որ արևայրուքին նույնպես լավ չի վերաբերում:
«Ես հազվադեպ եմ արևայրուք ընդունում, բայց երբ էլ ընդունում եմ, մեծ քանակությամբ արևապաշտպան քսուք եմ օգտագործում: Ես արևի տակ շատ չեմ լինում, այդ պատճաով էլ մաշկս լավ է պաշտպանվել»,- նշել է երգչուհին: