Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը անկեղծ հագուստով նկարահանվել է Versace նորաձևության տան գարուն-ամառ հավաքածուի գովազդում: Ինստագրամյան իր էջում երգչուհին նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել:

 

Գովազդային արշավը նվիրված է համացանցի ուժին: Լուսանկարներից մեկում Լոպեսը կարճ կարմիր զգեստով է՝ խորը բացվածքով, մյուսում՝ սև կոստյումով: Նրա կերպարն ամբողջացնում են խոշոր ոսկե զարդերը:

Երգչուհու հետ այս նկարահանմանը մասնակցել է նաև ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները: Լոպեսի հրապարակումը մեկ օրում հավաքել է ավելի քան 2 միլիոն հավանում և 20 հազար մեկնաբանություն: Երկրպագուները հիացել են նրանով: