Tert.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բաց չի թողնում կարիքավորներին օգնելու առիթը։ Եվ հենց բարեգործության, մայրության և այլ կանանց համար վառ օրինակ լինելու համար դերասանուհին արժանացել է Գրեյս Քեյլիի անվան մրցանակի, գրում է loveradio.ru-ն։
Տվյալ անվանակարգը կազմակերպվել է March of Dimes գալա-նախաճաշի շրջանակում, որի ավարտից հետո բարեգործության համար հավաքվել է մոտ 1 մլն դոլար։
Բեմ բարձրանալիս Լոպեսը մի փոքր հուզվել է, սակայն չի կորցրել ինքնատիրապետումը և հիանալի ելույթ է ունեցել։