Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Թեյլոր Սվիֆթին «Էմմի» հեռուստամրցանակ Է շնորհվել «Ինքնատիպ ինտերակտիվ ծրագիր անվանակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է Լոս Անջելեսում:
Ամերիկյան հեռուստատեսության լավագույն ծրագրերի համար «Էմմի» մրցանակի հանձնման հերթական՝ թվով 67-րդ, արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսի «Մայքրոսոֆթ» թատրոնում: Ավանդույթի համաձայն, դափնեկիրներից մի քանիսի անունները հայտարարվում են վաղաժամկետ, որպեսզի ապահովվի նրանց ներկայությունը մարցանակաբաշխությանը: Նրանց թվում հայտնվել Է նաեւ Թեյլոր Սվիֆթը, որն այժմ իր ժողովրդականության բարձրակետին Է ԱՄՆ-ում:
«Էմմի»-ի ժյուրին նշել Է AMEX Unstaged: Taylor Swift Experience ծրագիրը, որը նվիրված Է Black Space երաժշտական տեսահոլովակի ստեղծման գործընթացին Սվիֆթի «1989» ալբոմից սինգլի հիման վրա:
«Հանդիսատեսները բացառիկ հնարավորություն են ստանում հայտնվելու երգչուհի երաժշտական արվեստանոցում»,-իր մեկնաբանության մեջ նշել Է Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների ազգային ակադեմիան, որը «Էմմի» մրցանակի հիմնադիրն Է:
Բացի այդ, օգոստոսի վերջին օրը Թեյլոր Սվիֆթը հաղթանակ Է տարել NTV հեռուստաալիքի «Վիդեո-մյուզիք Էվորդս»-ի երեք առաջատար անվանակարգերում: Ընդսմին նա նվաճել Է «Տարվա տեսահոլովակ» առավել հեղինակավոր մրցանակը «1989» ալբոմից Bad Blood տեսահոլովակի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: