Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ արտասովոր միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է Gazeta.ru-ն։
Նյու Յորքում երգչուհու համերգին ներկա է եղել ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստուհի Քարլի Լոյդը։
Ջենիֆեր Լոպեսը նրան բեմ է հրավիրել, նստեցրել կոշիկի տեսքով հսկայական աթոռին։ Լոպեսը շնորհավորել է ֆուտբոլիստուհուն Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ, և, որպես նվեր, իր երգերից մեկի հնչյունների ներքո պարային խմբի հետ գայթակղիչ պար է պարել։