Ամերիկյան երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հանրությանը ցնցել է իր սեքսուալ զգեստով, որը կրում էր «Ամերիկյան կուռք» շոուի նկարահանումների ժամանակ:
44-ամյա գեղեցկուհուն լուսանկարել են Հոլիվուդում, նոր տաղանդների բացահայտման հայտնի շոուի նոր էպիզոդի նկարահանումների ժամանակ: Նորաձև աստղը ներկայացավ Georges Chakra բրենդի հիասքանչ կիսաթափանցիկ զգեստով, որը հաջող կերպով ընդգծում էր նրա սեքսուալ բարեմասնությունները:
Իր գլամուրային կերպարը Ջեյ Լոն համալրել էր Casadei ապրանքանիշի ոչ պակաս շքեղ կոշիկներով և Swarovski-ի զարդերով: