Ջենիֆեր Լոպեսի` հանրությունում հերթական անգամ հայտնվելն իսկական իրարանցում առաջացրեց: Երգչուհին "Billboard Music Awards 2014"  մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնվեց  չափազանց սեքսուալ զգեստով:

 

Անկասկած, Ջենիֆեր Լոպեսի զգեստն ամենատպավորիչը և ամենահամարձակն էր արարողության ժամանակ աչքի ընկածներից: Շքեղ կազմվածքով գեղեցկուհին միջոցառման համար ընտրել էր բորդո գույնի զգեստ "Donna Karan" բրենդից, որը կազմված էր բոդիից և եթերային, թափանցիկ գործվածքից, որը թրթռում էր երգչուհու սեքսուալ բարեմասնությունների շուրջ: Կարմիր ուղեգորգով Ջենիֆեր Լոպեսն անցավ իր սիրեցյալի` Կասպեր Սմարթի հետ, ով հանդիսավոր արարողությանը ներկայացավ ոճային թվիդե կոստյում:

 

Այս տարի Ջենիֆեր Լոպեսը "Billboard Music Awards 2014" մրցանակաբաշխության պատվավոր հյուրն էր, իսկ արարողության գլխավոր հաղթողը դարձավ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Այժմ նրա մրցանակների հավաքածուն համալրվեց «Լավագույն արտիստ», «R&B-ի լավագույն կատարող», «Billboard 200 ալբոմ» անվանակարգերի և "The 20/20 Experience" ձայնասկավառակի համար ստացած մրցանակներով: