Ամերիկյան փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը ոչ միայն մոլորակի ամենագեղեցիկ կանանցից է, այլև` ամենասեքսուալ և ոճային աստղերից:
Ամեն օր հռչակավոր երգչուհին երկրպագուներին ուրախություն է պատճառում իր արտահայտիչ սեքսուալ կերպարներով` հանրությանը ներկայանալով օտ կուտյուր թրենդային հագուստներով:
Այս անգամ 44-ամյա գեղեցկուհին պարծենում էր շքեղ կազմվածքով` ցուցադրելով այն նեղ, մարմինն ընդգծող մինի զգեստով: Սեքսուալ այս կերպարում Ջեյ Լոն ուղղակի փայլում էր «Jimmy Kimmel Live» հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ: