
Ջենիֆեր Լոպեսը սեքս է բերել մեծ քաղաք՝ ապշեցնելով նյույորքցիներին իր ոճային հանդերձանքով:
Նա Today շոուում հայտնվել է հիփ-հոփ ոճով՝ մորթե մանուշակագույն բաճկոն, սեւ լայն տաբատ, կապույտ վանդակավոր գլխարկ, կաշվե սեւ ձեռնոցներ եւ բարձր կոշիկներ:
Նա իր տեսքն ամբողջացրել է արեւային ակնոցով եւ Hermès-ի փոքրիկ սեւ Birkin պայուսակով։
Ջեյ Լոյի երկրորդ կերպարը գրասենյակային ոճում էր: Նյու Յորքի The View հեռուստաալիքի եթերում հայտնվելու համար նա կրում էր վառ կապույտ վերնաշապիկ, որը դրել էր բարձր գոտկատեղով կաշվե կիսաշրջազգեստի ներքո:
Նա ռոք-ն-ռոլի շունչ էր հաղորդել կաշվե խոշոր սեւ կոշիկների միջոցով, որոնց դիմացի մասում արծաթե գամասեղներ կան: Իսկ Նյու Յորքի ցրտաշունչ եղանակին դիմանալու համար Լոպեսը հագել էր մուգ կապույտ փափուկ վերարկու, որն այնքան երկար էր, որ դիպչում էր հատակին։
The View-ից դուրս գալիս Լոպեսը կրում էր այլ հանդերձանք՝ բեժ կոմբինեզոն՝ բաց դեկոլտեով, լայն տաբատ՝ ժանյակներով եւ արծաթյա փայլուն զարդերով:
Նա կրում էր բեժ մուշտակ եւ եւս մեկ Birkin պայուսակ՝ այս անգամ կոկորդիլոսի կաշվից, որի արժեքը, ըստ տեղեկությունների, արժե 150,000 դոլար: Պայուսակը պատրաստված է Նեղոսի ալբինոս կոկորդիլոսի կաշվից եւ երկրորդային շուկայում վաճառվում է 100-500 հազար դոլարով:
Բրոնքս այցելության համար նա հագել էր մուգ կապույտ կոմբինեզոն՝ խորը դեկոլտեով եւ համապատասխան բաց վերարկուով:
Նա ամբողջական տեսքը լրացրել էր կաշվե ձեռնոցներով եւ բեյսբոլի գլխարկով: