Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին զարմացրել է իր կերպարի փոփոխությամբ։ Նա իր մազերը ներկել է բոլորովին անսովոր գույնով։ Համապատասխան լուսանկարը հայտնվել է աստղի վարսավիրի Instagram-ում։
«Վարդագույն, որպեսզի տղաներն աչքով անեն: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ անել այս վարդագույն մազերի հետ»,- կադրը մակագրել է վարսավիր Քրիս Էփլթոնը:
Նկարում Լոպեսը հայտնվել է վարդագույն մազերով։ Նա իր տեսքը համալրել է նաեւ վառ դիմահարդարմամբ։ Ջենիֆերը ծխագույն էֆեկտ է արել աչքերին և ընդգծել հոնքերը։ Աստղը շուրթերը ներկել է անգույն շրթներկով։
Լոպեսը կեցվածք է ընդունել սպիտակ սվիտերով՝ վզին մեծ շղթայով: