Ամերիկյան հայտնի "TMZ" լրատվական կայքը մի լուսանկար է հրապարակել, որում Ջենիֆեր Լոպեսն ու պարող Մաքսիմ Չմերկովսկին միասին են: Լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկում են աստղային զույգի միասին լինելու հարցը: Զույգը հրաժարվում է մեկնաբանել իրենց միասին լինելու հարցը` խուսափելով լրագրողների հարցերից:
Ճիշտ է` Ջենիֆեր Լոպեսի ու Մաքսիմի խոսքով` իրենց միջև սիրավեպ չկա, բայց պապարացցիներին հաջողվել է լուսանկարել զույգին այն ժամանակ, երբ նրանք գտնվում էին Կոննեկտիկուտուի ակումբներից մեկում: Նրանք նկատել են, որ զույգը շատ երջանիկ էր: