Հավանաբար լսել եք, որ երեխաների ծնունդից հետո կյանքն այլ է դառնում։ Ինչ արած, սա բացարձակապես ճիշտ է: Ֆիզիկական փոփոխություններ, հուզական ցնցումներ, նոր գրաֆիկ՝ այս ամենը սպասում է յուրաքանչյուր մոր: Բայց ի՞նչ կլինի, եթե ասենք, որ սեքսը նույնպես տարբեր կլինի, բայց կօգնի ձեզ հաղթահարել սթրեսը և չխելագարվել այդ դժվար օրերին: Կարևորն այն է, որ իմանաք այս 12 փաստերը, թե ինչպիսին կլինի ձեր սեքսն ամուսնու հետ երեխայի ծնվելուց հետո:

Դուք ստիպված կլինեք սպասել չորսից վեց շաբաթ

Կարևոր չէ՝ ծննդաբերել եք բնական ճանապարհով, թե կեսարյան հատման միջոցով՝ պետք է սպասեք բժշկի կանաչ լույսին և միայն նրա թույլտվությունը ստանալուց հետո՝ մտնեք անկողին։ Գինեկոլոգը պետք է համոզվի, որ արգանդի վզիկը փակվել է, արյունահոսությունը դադարել է, և բոլոր ճաքերը, պատռվածքներն ու կարերը լավացել են։ Եվ եթե դուք սկսեք սեռական հարաբերություն ունենալ նախքան դա տեղի ունենալը, այն կարող է հանգեցնել վարակների կամ կրկնակի վնասվածքների:

Արգելվում է միայն ներթափանցող սեքսը

Իսկ մնացած ամեն ինչ թույլատրելի է՝ օրինակ օրալ սեքսը, փոխադարձ ձեռնաշարժությունը կամ շոյելը։ Ժամանակն է հրաժարվել կարծրատիպից, որ սեքսը սկսվում է միայն այն ժամանակ, երբ առնանդամը հեշտոցում է: Երեխա ունենալը պատճառ չէ՞ վերանայելու ձեր հայացքները կյանքի վերաբերյալ:

Դա կարող է ցավ պատճառել

Հավանական է, որ ծննդաբերությունից հետո առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալիս այնպիսի զգացողություն ունենաք, կարծես նորից կորցնում եք կուսությունը: Մի անհանգստացեք, դա լավ է: Նույնիսկ եթե կեսարյան հատում եք արել, հորմոնալ փոփոխությունները կարող են հանգեցնել հեշտոցի չորության՝ ներթափանցումը տհաճ դարձնելով։ Պատահում է նաև, որ բնական ծննդաբերությունից հետո վեց շաբաթը բավարար չէ բոլոր վնասվածքների բուժման համար։

Այսպիսով, երբ պատրաստվում եք վերադառնալ «մեծ սեքսի», մի մոռացեք ձեզ հետ վերցնել քսանյութ. այն կպաշտպանի վնասվածքներից հետո զգայուն հատվածները։ Եվ նաև ընտրեք այնպիսի դիրքեր, որտեղ ինքներդ եք վերահսկում ներթափանցման արագությունը, անկյունը և խորությունը. օրինակ՝ հեծյալի դիրքը: Կեսարյան հատումից հետո «գդալներ» դիրքն ամենից հարմարն է։

Հակաբեղմնավորումը պարտադիր է:

Մոռացեք տատիկի հեքիաթները, թե հնարավոր չէ հղիանալ, քանի դեռ կրծքով ես կերակրում։ Գինեկոլոգներն ասում են, որ ձեզ մոտ կարող է լինել օվուլյացիա, նույնիսկ եթե այդ ժամանակահատվածում դաշտան չկա: Այսպիսով, օգտագործեք պահպանակ կամ հարցրեք ձեր բժշկին, թե ինչ այլ հակաբեղմնավորիչներ կարելի է օգտագործել:

Ձեր հեշտոցը «դույլի» չի վերածվի

Այն ջինս կամ շապիկ չէ, որը ձգվում է ու այդպես էլ մնում: Մեր հեշտոցն ունի մի քանի կիլոգրամ երեխային դուրս մղելու և իր սկզբնական չափին վերադարձնելու եզակի ունակություն:

Ձեր լիբիդոն կարող է արձակուրդ գնալ...

Երեխայի հետ ապրելն ինքնին ծանր բեռ է, որը թուլացնում է անկողնում գլորվելու ցանկությունը: Իսկ կրծքով կերակրումը փոխում է նաև հորմոնների մակարդակը, ինչը հանգեցնում է սեռական ցանկությունների նվազմանը։ Ավելի հաճախ փաթաթվեք ձեր ամուսնուն. սա արտազատում է օքսիտոցին, որն ամրապնդում է ձեր միջև հուզական կապը և նվազեցնում է սթրեսը:

... կամ վերադառնա այնքան մեծ, ասես ամառը գյուղում եք անցկացրել տատիկի հետ

Որոշ կանանց համար վեցշաբաթյա ընդմիջումը իսկական տանջանք է դառնում. երիտասարդ մայրերի 40%-ը խոստովանում է, որ ձեռնաշարժությամբ է զբաղվում այս ամբողջ ընթացքում: Չկա կանոն, որին ենթարկվում են բոլոր կանայք. տարբեր աղջիկների մոտ սեռական գրավչությունը տարբեր է լինում: Բայց անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ձերը, դա նորմալ է:

Ծննդաբերությունը գրգռում է տղամարդկանց

Միչիգանի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այն տղամարդիկ, ովքեր իրենց երեխայի լույս աշխարհ գալու ժամանակ ծննդաբերության սենյակում են եղել, հայտնել են, որ երեխայի ծննդից հետո կանայք ավելի շատ են գրավում իրենց:

Հնարավոր է' նա ստիպված լինի նոր էրոգեն գոտիներ փնտրել

Կաթ ծծող երեխան գեղեցիկ է միայն նկարներում, իսկ կյանքում կրծքով կերակրելը նշանակում է ունենալ չոր ու ճաքճքած պտուկներ։ Ուստի, զարմանալի չէ, եթե չցանկանաք, որ դրանց այլևս դիպչեն: Ոչինչ, օգտվեք այս հնարավորությունից և տեսեք, թե արդյոք ձեր մարմնի այլ մասերին դիպչելը ձեզ գրգռում է:

Պատրաստվեք կաթի անակնկալ հոսքին

Ձեր կրծքից կաթը կարող է հոսել ցանկացած պահի. դա պայմանավորված է նրանով, որ սեքսի ժամանակ արտադրվող օքսիտոցինը պատասխանատու է ոչ միայն կապվածության և հուզական մտերմության, այլև կաթի արտադրության համար: Եթե հնարավոր արտահոսքը ձեզ անհանգստացնում է, հագեք լիցքավորվող ծծող կրծկալ, փորձեք կաթը դատարկեք քնելուց առաջ կամ պարզապես ձեր ձեռքի տակ սրբիչ պահեք:

Մի ամաչեք ձեր մարմնից

Դրա փոփոխությունները նորմալ են: Սեքսը գոյություն ունի մեզ համար, ոչ թե մենք՝ սեքսի համար: Օգտագործեք մահճակալը վստահությունը վերականգնելու, այլ ոչ թե կորցնելու համար: Եվ մի մոռացեք մանրուքների մասին՝ թող ամուսինը նստի երեխայի հետ, մինչ դուք գնում եք գեղեցկության սրահ, լողանում կամ պարզապես քնում:

Սովորեք պլանավորել

Երեխան շատ էներգիա կխլի ձեզնից, ուստի պլանավորումը ձեր ինտիմ կյանքը պահպանելու լավագույն ուղիներից մեկն է: