Այս տարվա հունվարի 18-ին պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը լույս աշխարհ է բերել իր ու ռեժիսոր Ջասթին Էրվինի որդուն։ Տղային յուրօրինակ եռակի անուն են տվել՝ Իսահակ Մենելիկ Ջովանի։ Նորածնի լուսանկարները սոցիալական ցանցի նրա էջում դեռ չեն հրապարակվել, սական Գրեմն այսօր Instagram-յան էջում առաջին անգամ ցույց է տվել մարմինն առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո։
Հրապարակված լուսանկարում հայտնի մոդելը լուսանկարվել է լոգասենյակոմ։ Նա մոխրագույն շորտ է կրում եւ սեւ շապիկ, որը ցուցադրում է որովայնը։ Գրեմը ձեռքով փակել է դեմքը՝ ցուցադրելով չսափրված թեւատակը։
«Բարձրացրեք ձեռքը, եթե դուք եւս չգիտեիք, որ փոխելու եք նաեւ սեփական տակդիրները։ Նորաձեւության աշխարհում այսքան տարի լինելուց հետո ես երբեք չէի հավատա, որ հագուստի իմ սիրելի իրը կդառնա միանգամյա օգտագործման սպիտակեղենը»,- խոստովանել է Գրեմը։
Էշլի Գրեմի խոսքով՝ հանրության շրջանում պարզապես ընդունված չէ խոսել այն մասին, թե ինչի միջով են կանայք անցնում ծննդաբերությունից հետո։ Եվ այդ պատճառով որոշ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե երիտասարդ մայրիկների կյանքը փոքրիկի կյանքի առաջին ամսվա ընթացքում հեքիաթի է նման։ Իսկ հղիազոլերի, աղիների, միզապարկի եւ այլ հետեւանքների մասին սովորաբար լռում են։