Պլյուս չափի 32-ամյա մոդել Էշլի Գրեմը շուտով առաջին անգամ մայր կդառնա։ Հիմա նա հղիության վերջին եռամսյակում է եւ որոշել է հտեւորդների հետ կիսվել իր երջանկությամբ։ Իհարկե, յուրօրինակ ձեւով…
Instagram-յան էջում նա լուսանկարներ է հրապարակել վերջին ֆոտոշարքի ետնաբեմից, որում ամբողջությամբ մերկ է… Էշլիին լուսանկարել է նրա ամուսինը՝ լուսանկարիչ Ջասթին Էրվինը։ «Այս տարվա վերջին նկարահանումը իմ կյանքի ամենամեծ սիրո հետ»,- գրել է Էշլին։
Հիշեցնենք՝ Էշլին ու նրա ամուսինը տղա կունենան, երեխան լույս աշխարհ կգա հունվարի սկզբին։ Գրեմը դեռ շարունակում է աշխատել, ակտիվ կենսակերպ է վարում, սպորտով զբաղվում…
«Ես գիրացել եմ 22 կիլոգրամով, բայց ինձ համար միեւնույնն է։ Ես ինձ երբեք ավելի լավ չեմ զգացել եւ երախտապարտ եմ երեխայիս, որ նա մարմնիս թույլ է տվել նույնքան ճկուն ու շարժում մնալ, ինչպես նախքան հղիությունն էր»,- հարցազրույցներից մեկի ընթացքում ասել էր Գրեմը։