Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը սպասում է առաջնեկի ծնունդին։ Մոդելը հղիության վերջին շրջանում է եւ արդեն շուտով առաջին անգամ մայր կդառնա։ Ընտանիքում համալրան մասին նա երկրպագուներին հայտնել էր այս ամռանը։
Օրերս նա հյուրընկալվել է Էլեն Դեջեներեսի շոուին, որի ընթացքում հեռուստահաղորդավարուհին բլիզ հարցրեր է հնչեցրել։ Դրքանց շրջանակներում Գրեմը պետք է արագ եւ առանց մտածելու պատասխաներ հարցերին։
Այս ձեւաչափի ավարտին Էլենը հարցրել է՝ մոդելը տղա, թե աղջիկ է ունենալու։ Սովորելով պատասխանել ատանց մտածելու՝ Էշլին բացահայտել է գաղտնիքը. «Տղայի»,- խոստովանել է նա։ Երբ մոդելը գիտակցել է՝ ինչ է տեղի ունեցել, ուրախացել է. «Ես տղայի մայր եմ լինելու»,- ասել է Գրեմն ու ծիծաղել։
Էշլի Գրեմը երջանիկ է Ջասթին Էրվնինի հետ արդեն ինը տարի։ Ամուսինները միայն վերջերս են հասկացել, որ պատրաստ են ծնողներ դառնալ։