Plus-size մոդել Էշլի Գրեմը վարդագույն թափանցիկ զգեստով ֆոտոշարք է հրապարակել։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
35-ամյա Էշլի Գրեմը հանրությանը ներկայացել է գայթակղիչ կերպարով՝ վարդագույն թափանցիկ մաքսի զգեստ՝ խորը դեկոլտեով։ Մոդելը զգեստը կրել է առանց ներքնազգեստի։
Էշլի Գրեմը երեք երեխա ունի ամուսնու՝ Ջասթին Էրվինի հետ։ 2022 թվականի հունվարի 7-ին նա դարձավ երկվորյակների մայր։ Չնայած այն հանգամանքին, որ ծննդաբերությունը դժվար էր, ընդամենը երեք ամիս անց Էշլի Գրեմը վերադարձավ ակտիվ աշխատանքի։ Մոդելը պարբերաբար քարոզում է բոդի պոզիտիվության և ֆեմինիզմի գաղափարները։
Plus-size մոդելը խոստովանել է, որ այժմ ակտիվորեն վերականգնվում է ծննդաբերությունից հետո։