Plus-size մոդել Էշլի Գրեհեմը շարունակում է ապացուցել, որ նորաձևության ոլորտում փայլուն կարիերա ստեղծելու և հայտնի ամսագրերի շապիկներին հայտնվելու համար ամենևին էլ պարտադիր չէ ունենալ նիհար կազմվածք:
Այս փարթամ կազմվածքով մոդելը, ով զարդարել էր Sports Illustrated ամսագրի շապիկը, շարունակում է նորանոր հաջողություններ գրանցել: Այս անգամ էլ նա նկարահանվել է Elle-ի ներքնազգեստի գովազդարշավում: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը: