Ռեալիթի հեռուստաաստղ, գործարար, ռեփեր Քանյե Ուեսթի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, Time 100 Gala-ին ներկայացել է առանց կրծկալի զգեստով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ապրիլի 26-ին Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում տեղի ունեցավ Time 100 Gala-ն։ Սոցիալական միջոցառմանը ներկա էին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը։ 42-ամյա աստղը հանրությանը ներկայացել էր փղոսկրյա մետաքսե սլիպ զգեստով։ Արտաքին տեսքը լրացրել էր ադամանդե վզնոցը՝ խաչաձև կախազարդով, հսկայական թանկարժեք քարերով մատանիներ և Chanel կլաչը 2012 թվականի հավաքածուից։
Երեկոյի հյուրերի թվում էին նաև Սալմա Հայեկը, Ջենիֆեր Քուլիջը, Դրյու Բերիմորը, Էշլի Գրեհեմը և Ջասթին Էրվինը, Քայա Գերբերն ու Օսթին Բաթլերը, Լեա Միքելեն, Դոջա Քաթը և այլ հայտնիներ։