Այսօր փարթամ կազմվածքի տեր մոդելն առաջին անգամ նշում է Մայրերի օրը, քանի որ հունվարին նա որդի է ունեցել։ Այդ կապակցությամբ Էշլի Գրեմը պլանավորում է տնային երեկույթ, որին հրավիրել է մայրիկին։ Մոդելն Instagram-ում լուսանկար է հրապարակել նրա հետ, եւ երկրպագուները ցնցվել են երկու կանանց նմանությամբ:
Նա չի թաքցրել, որ առաջնեկի ծնվելուց հետո մոր հանդեպ երախտագիտության ավելի մեծ զգացում է տածում, քանզի զգացել է մայրության բոլոր դժվարությունները։ Հարկ է նշել, որ Էշլի Գրեմը հազվադեպ է ֆեշն կերպարանքներում թաքցնում իր իրական զգացմունքները։ Նա շատ անկեղծ է եւ իրական եւ, դատելով լուսանկարներից, դա նրան փոխանցվել է մորից:
Կադրերում կանայք ի սրտե ծիծաղում են եւ վայելում միմյանց ընկերակցությունը։ Դե, չի կարելի չնշել, որ Էշլիի մայրն իր տարիների համար պարզապես հիանալի տեսք ունի․․․