Էշլի Գրեմն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում պատկերված է գեղեցիկ ներքնազգեստով: Plus-size մոդելը հայտնել է, որ ֆոտոշարքի ժամանակ գտնվել է հղիության չորրորդ ամսում:
«Փորձեք թաքցնել, որ ներքնազգեստով ֆոտոշարքի ժամանակ դուք հղիության չորրորդ ամսում եք», — կադրին կից գրել է Էշլին:
Լուսանկարում նա նստած է հատակին, մի ձեռքով հենվել է սեղանին։ Գրեմը կրում է միայն բաց մանուշակագույն գույնի ներքնազգեստ։ Ոչինչ չի բացահայտում մոդելի հղիությունը։
Մեկնաբանություններում երկրպագուները հիացել են Էշլի Գրեմի գեղեցկությամբ եւ հաճոյախոսություններ են արել նրա սեքսուալությանը:
«Հիանալի տեք ունես», «Գեղեցիկ երիտասարդ մայրիկ», «Դա, իրոք, գեղեցիկ է, ես իսկապես հավանեցի ներքնազգեստի գույնը», «Աստված, դուք հիանալի տեսք ունեք: Սիրում եմ քեզ, կրակոտ մայրիկ», - գրել են օգտատերերը։