Հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը սոցցանցերում մի շարք լուսանկարներ է հրապարակել երեկույթից։ Լուսանկարներից մեկում հեռուստաաստղտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ է։

Հետաքրքիր է, որ լուսանկարին արված ամենապոպուլյար մեկնաբանություններից մեկը հետևյալն էր. «Հեռու մնա Մբապեից»:

Հավանաբար այս մեկնաբանությունը թողել է ՊՍԺ-ի երկրպագուներից մեկը։ Ինչպես գիտեք, վերջերս Մբապեն հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։ Միաժամանակ ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին ասել է, որ եթե Կիլիանը չերկարաձգի պայմանագիրը, ապա այս ամառ կվաճառվի։