Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Թերքս եւ Քայքոս կղզում անցկացրած իր գեղատեսիլ հանգստից։
Չորս երեխաների 43-ամյա մայրը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում երեւում է, թե ինչպես է նա սուզվում ջրի տակ։
Կադրերում Քիմը շշմեցնող տեսք ունի փոքրիկ սեւ բիկինիով, որով ցուցադրում է իր ընդգծված կազմվածքը:
Նա լողազգեստը համադրել է անթեւ սպիտակ տոպով:
Ավելի վաղ նրա 10-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, մի քանի լուսանկար էր արել։
43-ամյա ռեալիթի աստղը կիսվել էր իր շքեղ հանգստից նախանձելի կադրերով եւ շնորհակալություն հայտնել դստերը՝ պահը ֆիքսելու համար: