Ոչ այնքան վաղ անցյալում դերասանուհի Էմմա Ուոթսոնը խզել էր Ուիլլ Ադամովիչի հետ իր հարաբերությունները, բայց, փաստորեն, այնքան էլ ծանր չեր տարել բաժանումը: Պապարացիների սրատես աչքից չեն վրիպել Էմմայի և նրա նոր ընկերոջ' 21-ամյա ռեգբիստ Մետյու Ջեննիի հանգստյան կադրերը Կարիբյան ծովի արևային լողափից: Տղան Էմմայից 2 տարով փոքր է, բայց Օքսֆորդի լավագույն ուսանողներից մեկի համար դա ամենևին էլ արգելք չէ:

 

Լուսանկարները փաստում են, որ զույգը անչափ երջանիկ է: